Գիտաժողով նվիրված հայտնի հոգեբան Ա.Բանդուրայի 88- ամյակին

20 Дек

Այսօր 20.12.2013-ին տեղին ունեցավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված գիտաժողով` նվիրված հոգեբան Ա. Բանդուրայի 88-ամսյակին: Իրենց զեկուցումներով հանդես եկան ֆակուլտետի ուանողներ Աստղիկ Շահնազարյանը, Ռուզաննա Մարգարյանը, Մարիան Թումանյանը և Գիրգոր Կորկոտյանը: Զեկուցողներն իրենց զեկույցներում անդրադարձան ինչպես Բանդուրայի կյանքին , այնպես էլ նրա կողմից մշակված տեսություններին: Գիտաժողովին ներկա էին ֆակուլտետի փոխդեկանը և դեկանը:

ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

Реклама

Ներկայացվեցին գիտական հոդված գրելու առանձնահատկությունները…

11 Дек

10.12.2013թ. ՀՊՄՀ 7-րդ հարկի ընթերցասրահում տեղի ունեցավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի և Սկզբնական կրթության ֆակուլտետի ՈՒԳԸ-երի համատեղ կազմակերպած սեմինար «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագրով, որը վարում էր Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.դ., պրոֆեսոր, Վլադիմիր Կարապետյանը: Սեմինարին մասնակցում էին ֆակուլտետների ուսանողները, ներկա էին նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով փոխդեկան Հակոբ Թադևոսյանը և Սկզբնական կրթության ֆակուլտետի գիտության և հետբուհական կրթության գծով փոխդեկան Լուսինե Պողոսյանը:

Սեմինարի ընթացում ներկայացվեց, թե ինչպես պետք է գրել գիտական հոդված, ինչպես պետք է ձևակերպել հետազոտության արդիականությունը, նպատակը, վարկածը և դրանցից բխող խնդիրները: Ուսանողներին մասնարասն ներկայացվեց գիտական հոդվածի կառուցվածքում առանձացվող նպատակ-խնդիր-վարկած շղթան, ինչպես նաև հաստատողական կամ ժխտողական վարկածների տարբերակումը:

Ուսանողների հետ իրականացվեց նաև զրույց-քննարկում` կրթության որակի, կրթական միջավայրի բարելավման. դասապրոցեսի կազմակերպման, ուսանողների առաջադիմության, նրանց հետաքրքրությունների շուրջ: Նման սեմինար-քննարկումները կրելու շարունակական բնույթ: Նման սեմինարները հնարավորություն են տալիս ապահովել հետադարձ կապ ուսանող-դասախոս հարաբերություններում վերհանել ուսանողության կարիքներն ու գտնել դրանց ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

լուծման ուղիները:

Գիտական կոնֆերանս՝ նվիրված ՀՊՄՀ ՄՖԻՖ մեկ ամյակին …

8 Дек

ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеԱռարկաներ ճանաչող, փախչող և գծին հետևող ռոբոտներ.սրանք Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական կոնֆերանսում գործարկված բուհի առաջին ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորներն են:

Ֆակուլտետի միավորման 1-ամյակի առթիվ կազմակերպված կոնֆերանսի ընթացքում Տեխնոլոգիա և ձեռնարկչություն բաժնի մագիստրոս Աննա Հակոբյանը ներկայացրեց տիպային ռոբոտն ու մանարմասնեց նրա` նախապես ծրագրավորված վարքագծով իրականացրած մի շարք գործողությունները:

Ի դեպ, ռոբոտի ստեղծման գործում իր մեծ ներդրումն է ունեցել տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Օրդյանը: 

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոսները ներկայացրին ոլորտի հետ կապված հետաքրքիր այլ նորություններ ևս:

Ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոս Մարինե Գասպարյանն իր ելույթում ներկայացրեց հայերի կողմից ստեղծված մի շարք գյուտեր, առանց որի աշխարհը գուցե չլիներ այն, ինչ կա: 

Համակարգչային թեստավորման առավելությունների, թերությունների ու գործարկման մեխանիզմների մասին խոսեց Ինֆորմատիկա բաժնի մագիստրոս Վեներա Մանուկյանը: 

Վերջինս իր զեկույցում ընդգծեց` տեխնոլոգիաների պարզապես ներդրումը դեռևս չի երաշխավորում առաջընթաց, բայց դրանցից հրաժարվելն արդենիսկ հետընթաց է: 

Ապագա բնագետ Արմինե Գալստյանն անդրադարձավ ճառագայթին, դրա տեսակներին ու ազդեցությանը մարդու և շրջակա միջավայրի վրա. «Մարդու մկաններում, ոսկորներում և մի շարք այլ հյուսվածքներում կան ռադիոակտիվ նյութերի միկրոսկոպիկ բաժիններ: Քանի որ ճառագայթման հիմնական չափաբաժինը ազգաբնակչությունը ստանում է ճառագայթման բնական աղբյուրներից, նրանց մեծ մասից խուսափելն անհնար է »,-եզրափակեց զեկուցողը: 

Հոգեբանամանկավարժական հետազոտություններում վիճակագրական մեթոդների կիրառմանն ու վիճակագրական հայտանիշների տիպերին անդրադարձավ Մաթեմատիկա բաժնի մագիստրոս Համեստ Հովակիմյանը:

Կոնֆերանսում ապագա ֆիզիկոս Անուշ Մկրտչյանը ներկայացրեց լազերային հովանցման երևույթը, ինքանահովացնող լազերների գործընթացն ու դրանց կիրառման ոլորտները: 
Մագիստրոսը նկատեց` լազերային հովացման երևույթն ունի բազմաթիվ կիրառություններ գիտության մեջ և տեխնիկայում.այն ներկայումս հանդիսանում է ֆիզիկայում առավել ինտենսիվ ուսումնասիրվող երևույթներից մեկը:

Կոնֆերանսի անցկացումը ողջունեցին Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը, Մեքենագիտության, ընդհանուր տեխնիկական առարկաների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, Բորիս Խոդերյանն ու ՈւԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը: 

Գագիկ Դեմիրխանյանը նկատեց` ֆակուլտետի 1-ամյակը նշելը պայմանական է. նախկինում էլ այս ուղղությունները միասնական` մեկ ֆակուլտետի կազմում են եղել: 

Նա ուրախ է` ֆակուլտետն ինտեգրվել է բուհի զարգացման գործընթացին.այդ են վկայում ֆիզիկա-մաթեմատիկական առարկաների դասավանդման որակն ու ուսանողների ուսուցումը արտասահմանյան բուհերում: 
http://www.armspu.am/news/n/2370/ln/amИзображение

Հայ-բելառուսական համատեղ ընկերություն

27 Ноя

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի՝ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ, նոյեմբերի 20-ին տեխնոլոգիա և ձեռնարկչություն բաժնի մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողները «գիտության և կրթության արդի խնդիրները տեխնոլոգիական գործընթացում » առարկայի շրջանակներում այցելեցին հայ-բելառուսական համատեղ ընկերություն (առևտրի կենտրոն): Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս՝ տեխնիկական գիտությունների թեկնածու , դոցենտ Բ. Խոդերյանը և հայ – բելառուսական ընկերության  գյուղ տեխնիկայի  մենեջեր Հայկ   Աբրահամյանը ուսանողներին ծանոթացրին  նորագույն տեխնոլոգիաներով աշխատող ագրոտեխնիկական մեքենաներին, նրանց աշխատանքային գործունեությանը : Էքսկուրսիայի շրջանակներում ուսանողները փորձարկեցին  նոր մակնիշի փոքր տրամաչափ ունեցող բելառուս տրակտորը:

Էքսկուրսիան շարունակվեց կահույքի սրահում, որտեղ ուսանողները ուսումնասիրեցին բելառուսական ժամանակակից կահույքի տեսականիները և բելառուսական արտադրության կենցաղային տեխնիկաները:

Ուսանողների կարծիքով էքսկուրսիան արդյունավետ անցավ: Էքսկուրսիան նպաստեց տեսական գիտելիքների ամրապնդումը գործնականով:

 ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

Հայտնիր քո կարծիքը…երիտասարդական դպրոց

20 Ноя

Համագործակցություն ՀՊՄՀ բանավեճի ակումբի և Մենք երիտասարդ նորարարների կենտրոնի միջևИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение 

Ссылка

ՀՊՄՀ թանգրանանը նշեց հիմնադրման հոբելյանը

18 Ноя

ՀՊՄՀ թանգրանանը նշեց հիմնադրման հոբելյանը

Մանկավարժական համալսարանի թանգարանը մեկ տարեկան է. հիմնադրման մեկամյա գործունեության առթիվ բուհը հյուրընկալել էր  թանգարանի այն բարեկամներին, որոնք մեծ ներդրումն են ունեցել թանգարանի հավաքածուն արժեքավոր  նյութերով համալրելու գործում: 
 
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը բուհի ռեկտորի անունից շնորհակալագրեր հանձնեց Ցոլակ Սիմոնյանին, Կարեն Շավարշյանին, Միսաք Մելքոնյանին, Ջուլիետա Ղարիբյանին, Հեղինե Մելիք-Վրդանեսյանին, Իսկուհի Լափայանին, Մարի Մարգարյանին, Արմինե Սարգսյանին, Դավիթ Հովհաննիսյանին:
 
Պրոռեկտորն ուրախությամբ նկատեց`  բուհի թանգարանը ստեղծման օրից եղել է գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտամեթոդական կենտրոն, որը պարբերաբար թարմացրել և արդիականացրել  է թանգարանային ֆոնդը:
 
Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը հյուրերին ներկայացրեց և ամփոփեց տարվա ընթաքում կատարած աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, ապա ծանոթացրեց  թարմացված նյութերին:
 
Տնօրենն ուրախությամբ նշեց`բուհի թանգարանում այսուհետ իր պատվավոր տեղը կունենա նաև Մանկավարժական ինստիտուտի առաջին ռեկտոր, մանկավարժ, պրոֆեսոր Արշավիր Շավարշյանը. վերջինիս կիսանդրին օրերս բուհին է նվիրել Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոս Միսաք Մելքոնյանը, որը հեղինակել եւ համալսարանին է նվիրել նաեւ Հրաչյա Աճառյանի եւ Մանուկ Աբեղյանի կիսանդրիներն, ինչպես նաեւ նրա ղեկավարությամբ ուսանողի կատարած դիպլոմային աշխատանքը՝ Մանկավարժական համալսարանի անվանի շրջանավարտ, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դիմաքանդակը:
 
Հյուրերն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին թանգարանին և խոստացան` նյութերի հետագա համալրման գործում ևս ակտիվ մասնակցություն ունենալ:
Թանգարանի հիմնադրմանը նվիրված  միջոցառումը շարունակվեց առաջին ռեկտոր Արշվիր Շավարշյանին և Մանկավարժության ամբիոնի առաջին դեկան Գուրգեն Էդիլյանին նվիրված  դասախոսությամբ: 
 
Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում բուհի ուսանողները ներկայացրին մանկավարժության երկու նվիրյալների կենսագրական տվյալները, կյանքն  ու մասնագիտական գործունեությունը:
 
Հիշեցնենք, որ բուհի պատմության ժամանակագրությունը`  հիմնադրումից մինչև մեր օրերը ներկայացնող Մանկավարժական համալսարանի եռաչափ լուծումներով թանգարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ  անցած տարի` նոյեմբերի 19-ին`բուհի հիմնադրման 90-ամյակին ընդառաջ:   
 
 
 
 
 
 
          
 
 
 
 
          
 
 
 
 
          
 
 
 
 
     
 
 
 
 
       
 
 
 
       
 
 
 
                                        

 

Ссылка

Մասնակցեցին «Նավասարդյան խաղեր»-ին

18 Ноя

Մասնակցեցին «Նավասարդյան խաղեր»-ին

Նոյեմբերի 15-16-ը Գյումրիի Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» երաժշտական դպրոցում մեկնարկեց «Նավասարդյան խաղեր»-ի ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգը, որին մասնակցում էր 16 ներկայացուցիչ: 
 
  Ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՊՄՀ դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Լիլիթ Մելիքյանը և դասախոս Տիգրան Դավթյանը.ժյուրին նախագահում էր  նույն ամբիոնի վարիչ, մանկարժական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը: 
 
Վերջինս նկատեց` մասնակիցներն այդ անվանակարգի առաջին ներկայացուցիչներն են, որն արդենիսկ մեծ  պատասխանատվություն է: 
 
Աշխատանքները գնահատվեցին առաջարկված թեմայի,  ավանդկան ոճի պահպանման և կրեատիվության համապատասխան, իսկ  հաղթողը որոշվեց հաշվի առնելով նաև 1-ին փուլի արդյունքները: 
 
Ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգում ոսկե մեդալի արժանացավ ՀՊՄՀ-ի  Կիրառական արվեստ բաժնի, բակալավրիատ 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Սահակյանը ⁄գոբելեն⁄, արծաթե մեդալի` նույն բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Արփի Շահվերդյանը ⁄ուլունքագործություն/,  իսկ բրոնզե մեդալ`   մագիստրատուրայի շրջանավարտ Անի Պողոսյանը ⁄բատիկ ⁄:
 
Մասնակիցներ Ռուզաննա Պետրոսյանը, Մարիամ Ավետիսյանը, Տաթևիկ Մուրադյանը, Դավիթ Սաֆարյանն արժանացան  հավաստագրերի: 
 
Ժյուրիի նախագահ Անուշ Եղիազարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարությանն ու  կազմակերպիչներին նման նախագիծ իրականացնելու համար: 
 
«Նավասարդյան խաղերի» նպատակն է պատանիների և երիտասարդների ստեղծագործական կարողությունների միջոցով տարածել և դրանով իսկ բարձրացնել արվեստի դերն ու նշանակությունը հասարակության լայն շրջանում, բացահայտել և աջակցել շնորհալի պատանիներին ու  երիտասարդներին: 
 
 
 
 
 
 
 
 
               
 
 
 
 
               
 
 
 
 
                                                             
 
Изображение

Քաղաքագիտական լսումներ Մանկավարժականում…

18 Ноя

Քաղաքագիտական լսումներ Մանկավարժականում...

Մանկավարժական համալսարանում քաղաքագիտական լսումների շարք է սկսվել. այսուհետ հանրապետության լավագույն մասնագետները ուսանողներին կներկայացնեն քաղաքագիտությունը տարբեր տեսանկյուններից:

Այդ շրջանակներում օրերս Պատմության և իրավագիտության ֆակուլտետի, Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ բուհում էր փիլիսոփայական գիտությունների դոկտոր Կառլեն Միրումյանը:

Ссылка

ՀՊՄՀ թանգրանանը նշեց հիմնադրման հոբելյանը

18 Ноя

ՀՊՄՀ թանգրանանը նշեց հիմնադրման հոբելյանը

Մանկավարժական համալսարանի թանգարանը մեկ տարեկան է. հիմնադրման մեկամյա գործունեության առթիվ բուհը հյուրընկալել էր  թանգարանի այն բարեկամներին, որոնք մեծ ներդրումն են ունեցել թանգարանի հավաքածուն արժեքավոր  նյութերով համալրելու գործում: 
 
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը բուհի ռեկտորի անունից շնորհակալագրեր հանձնեց Ցոլակ Սիմոնյանին, Կարեն Շավարշյանին, Միսաք Մելքոնյանին, Ջուլիետա Ղարիբյանին, Հեղինե Մելիք-Վրդանեսյանին, Իսկուհի Լափայանին, Մարի Մարգարյանին, Արմինե Սարգսյանին, Դավիթ Հովհաննիսյանին:
 
Պրոռեկտորն ուրախությամբ նկատեց`  բուհի թանգարանը ստեղծման օրից եղել է գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտամեթոդական կենտրոն, որը պարբերաբար թարմացրել և արդիականացրել  է թանգարանային ֆոնդը:
 
Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը հյուրերին ներկայացրեց և ամփոփեց տարվա ընթաքում կատարած աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, ապա ծանոթացրեց  թարմացված նյութերին:
 
Տնօրենն ուրախությամբ նշեց`բուհի թանգարանում այսուհետ իր պատվավոր տեղը կունենա նաև Մանկավարժական ինստիտուտի առաջին ռեկտոր, մանկավարժ, պրոֆեսոր Արշավիր Շավարշյանը. վերջինիս կիսանդրին օրերս բուհին է նվիրել Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոս Միսաք Մելքոնյանը, որը հեղինակել եւ համալսարանին է նվիրել նաեւ Հրաչյա Աճառյանի եւ Մանուկ Աբեղյանի կիսանդրիներն, ինչպես նաեւ նրա ղեկավարությամբ ուսանողի կատարած դիպլոմային աշխատանքը՝ Մանկավարժական համալսարանի անվանի շրջանավարտ, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դիմաքանդակը:
 
Հյուրերն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին թանգարանին և խոստացան` նյութերի հետագա համալրման գործում ևս ակտիվ մասնակցություն ունենալ:
Թանգարանի հիմնադրմանը նվիրված  միջոցառումը շարունակվեց առաջին ռեկտոր Արշվիր Շավարշյանին և Մանկավարժության ամբիոնի առաջին դեկան Գուրգեն Էդիլյանին նվիրված  դասախոսությամբ: 
 
Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում բուհի ուսանողները ներկայացրին մանկավարժության երկու նվիրյալների կենսագրական տվյալները, կյանքն  ու մասնագիտական գործունեությունը:
 
Հիշեցնենք, որ բուհի պատմության ժամանակագրությունը`  հիմնադրումից մինչև մեր օրերը ներկայացնող Մանկավարժական համալսարանի եռաչափ լուծումներով թանգարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ  անցած տարի` նոյեմբերի 19-ին`բուհի հիմնադրման 90-ամյակին ընդառաջ:   
 

ՈՒԳԸ հյուրն էր Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի գիտական հանձնաժողովը

31 Май

Մայիսի 30-ին Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի գիտական հանձնաժողովը հյուրընկալվել էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական գիտական ընկերությանը: Հենց մեր համալսարանից են սկսվել հանձնաժողովի հասարակական լսումները, որոնց առանցքային նպատակը ուսանողակենտրոն ուսուցման համակարգում ուսանողական գիտական ընկերության դերի բացահայտելն էր ու որոշակիացնելը:

Ինչպես ցույց են տվել հանձնաժողովի ուսումնասիրությունները, ՀՀ բոլոր բուհերում ՈՒԳԸ աշխատանքներում նկատելի են թերություններ, ինչպես նաև որոշ ֆինանսական և տարածքային պայմանների բացակայություն, որոնք շատ հաճախ լինել-չլինելու նժարների վրա են դնում ՈՒԳԸ-ների գործունեությունը: Մինչդեռ ՈՒԳԸ-ները առավելապես պետք է նպաստեն ուսանողների՝ ոչ ֆորմալ գիտական գործունեության մեջ ներգրավվածությանը:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը բավականին բովանդակալից ներկայացրեց մեր համալսարանի ՈՒԳԸ կառույցի նպատակները, խնդիրները, գործունեությունը: ՈՒԳԸ նախագահը հատուկ ձևաչափով մշակված Բանավեճի ակումբի ձևավորումն ու արդյունավետ աշխատանքը համարեց ՈՒԳԸ ձեռքբերումը: Ասոցացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցին և հյուրերին առավելապես հետաքրքրեցին մանկավարժական համալսարանի ՈՒԳԸ Բանավեճի ակումբի շրջանակներում քննարկված թեմաները, որոնք աչքի էին ընկնում իրենց արդիականությամբ և իրավամբ, վեր էին հանում կրթական համակարգի խնդիրները: Մարիամ Մելքումյանն առանձնակիորեն նշեց նաև գիտագործնական սեմինարների նշանակությունը, որոնք կազմակերպվել և իրականացվել են մասնավորապես ուսանողների առաջարկների հիման վրա:

Խոսվեց նաև ՀՊՄՀ պրակտիկայի վարչության, հոգեբանական լաբորատորիայի և ՀՊՄՀ գրադարանի հետ ՈՒԳԸ կայուն և արդյունավետ համագործակցության մասին:

Հանդիպման վերջում կազմակերպվեց մտագրոհ, որի ընթացքում հյուրերը և ՀՊՄՀ ՈՒԳԸ անդամները թղթին հանձնեցին իրենց պատկերացումները ՈՒԳԸ իրական առաքելության և բուհի՝ այդ առաքելության իրականացման գործում մասնակցության վերաբերյալ:

969109_589718461052442_1493409458_n

SAM_5585

SAM_5608

SAM_5614

835_589729387718016_1049633381_n

945250_589749157716039_125834286_n

 

Լազարևա Մարիա