Архив | Պատմության և իրավագիտության ֆակուլտետ RSS feed for this section

Կինոդիտում պատմության և իրավագիտության ֆակուլտետում

13 Апр

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը ապրիլի 12-ին  կազմակերպել էր ֆիլմի դիտում-քննարկում: Ցուցադրվեց  « Butterfly Circus»/ «Թիթեռ կրկեսը» կարճամետրաժ  ֆիլմը, որն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տարբեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով մարդկանց ներգրավվածությունն ու դերը հասարակության մեջ և վերջինիս վերաբերմունքը տվյալ մարդկանց նկատմամբ: Խնդիրը շատ արդիական է, այդ իսկ պատճառով էլ  ուսանողներին այն շատ հետաքրքրեց:

Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ բուռն քննարկում, որի արդյունքում բոլորն էլ եկան այն եզրահանգման, որ պետք է հավատալ սեփական ուժերին և ֆիզիկական և մտովոր արատներով մարդկանց ամեն կերպ ներգրավվել հասարակության բոլոր ոլորտներում,  օգնել նրանց հավատալու իրենց իսկ ուժերին:
Ուսանողների ցանկությանն  ընդառաջ գնալով՝ ֆակուլտետի ՈւԳԸ-ն որոշեց միջոցառումը դարձնել  շարունակական  և յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրերին կազմակերպել ֆիլմի դիտում, որին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները՝ նախօրոք դիմելով Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ:

892444_153076231527369_841352880_o

894730_153069494861376_385267179_o

Реклама

Բանավեճում հաղթում է նա, ով կարողանում է լսել

3 Апр

Մարտի  14-ին  և  15-ին  կայացավ  Ուսանողական  Գիտական  Ընկերության  բանավեճի  ակումբի  նախաձեռնած  միջֆակուլտետային   բանավեճերի երկրորդ փուլը:  Բանավեճի համար ընտրվել էր Կառլ Պոպպերի բանավեճի ձևաչափը  և  հարմարեցված  էր այս մրցաշարին: Առաջին  փուլում  հաղթանակ  տարած չորս  ֆակուլտետների  միջև  տեղի  ունեցան  երկու  խաղեր:   Մարտի  14-ին  բանավիճում  էին  Կուլտուրայի  և  Հատուկ   կրթության ֆակուլտետների  թիմերը` «Հայաստանում  կրթության  համակարգը  միայն  «քայլող  հանրագիտարան»  է  դաստիարակում,  այլ  ոչ  քաղաքացի»  թեմայով, իսկ  հաջորդ  օրը`  մարտի 15-ին Օտար լեզուների ու Պատմության և իրավագիտության ֆակուլտետների բանավեճի ակումբները  թիմերը` «Համացանցը նպաստում է մանկավարժ-սովորող հարաբերություններին»  թեմայով:  Առաջին  օրը  թեման  հաստատում  էր  Հատուկ  կրթության,  իսկ  երկրորդ  օրը  Օտար  լեզուների  ֆակուլտետը:

IMG_0425

Հատուկ  կրթության  ֆակուլտետի  ուսանողները  տվեցին  սահմանման  յուրաքանչյուն  բառի  մեկնաբանումը  և  ամրագրեցին  իրենց  տեսակետը,  իսկ  հակառակորդ  թիմը  հերքեց  ու առաջարկեց  իր  փաստարկներն  ու տեսակետները:  Թեժ  բանավեճից  հետո  հաղթող  ճանաչվեց  կուլտուրայի  ֆակուլտետը:

IMG_0433

Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողները հաստատելով  թեման նշեցին  համացանցի  կարևորությունը և  ազդեցությունը մանկավարժ-սովորող հարաբերությունների  վրա: Հակառակ կարծիքն ունեցող պատմաբանները ժխտում էին հակառակորդ թիմին` նշելով, որ կրթության մակարդակի բարձրացման համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, իսկ  համացանցը դեռևս հասանելի չէ բոլորին: Բացի  այդ,  էլեկտրոնային  գրականությունը երբևէ չի կարող փոխարինել առձեռն գրականությանը:

Հաղթող  թիմին որոշելու համար կազմվել էր դատավորների հանձնաժողով, որի կազմում էին Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ, Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի մասնագետ  Հրայր Օհանյանը,հոգեբանության  լաբորատորիայի  գիտաշխատող,  127  ավագ  դպրոցի  փոխտնօրեն  Ռուբեն  Պետրոսյանը, «Նոր միտք» երիտասարդական պորտալի հիմնադիր-տնօրեն Գոռ Գեղամյանն, Սկզբնական կրթության ֆակուլտետի դասխոս Լիաննա Չոբանյանը  և  Սոցիոլոգիայի  և  սոցիալական  աշխատանքի  ամբիոնի  դասախոս  Գոհար  Մկոյանը:  Դատավորների  հենց  այս  կազմն  էլ  առաջին  օրը  Կուլտուրայի,  իսկ  երկրորդ  օրը  Օտար  լեզուների  ֆակուլտետների  տվեց  իր  նախապատվությունը: Ամբողջ  կազմակերպչական  աշխատանքը  կորդինացրեց  Ուսանողական  Գիտական  Ընկերության  Բանավեճի  ակումբի  նախագահ  Շողիկ  Սահակյանը:

IMG_0505

http://spu.am

 

Սուրբ Զատիկը Պատմության և իրավագիտության ֆակուլտետում

3 Апр

Մարտի 29-ին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն համատեղ կազմակերպել էին Սուրբ հարության տոնին՝ Զատիկին նվիրված միջոցառում: Յուրաքանչյուր կուրս պատրաստել էր տոնի խորհուրդին համապատասխանող սեղան, որը օրհնվեց  միջոցառմանը հրավիրված հոգևորականի կողմից:

881932_150311585137167_1640621414_o

903627_150312021803790_355652547_o

ՈՒԳԸ նախագահի ընտրություն Պատմության և իրավագիտության ֆակուլտետում

3 Апр

Ապրիլի 2-ին Պատմության և իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրությունը, որին ներկա էին ֆակուլտետի դեկան Է. Գևորգյանը և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ՈւԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը :

jkՈՒսանողները առաջադրեցին Պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Ջուլիետա Աբրահամյանի թեկնածությունը, ով վերջին մեկ տարվա ընթացքում հանդիսանում էր Ուսանողական գիտական ընկերության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը: Բաց քվեարկության արդյունքում վերջինս էլ ընտրվեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ:

 

 

DSC09961