Архив | Գեղարվեստական կրթության ֆակուլտետ RSS feed for this section

Պատմության խոսքը` քարի լեզվով

30 Мар

Մարտի 28-ին ՀՊՄՀ գեղարվեստական կրթության երաժշտական կրթության բաժնում կայացավ ուսանողական գիտական ընկերության նիստ-միջոցառում` «Պատմության խոսքը` քարի լեզվով» խորագրով: Նշված թեմայով զեկուցումով հանդես եկավ առաջին կուրսի ուսանողուհի Վարդիթեր Կարապետյանը  (ղեկավար` Գ. Մելիքսեթյան): Հենց Վարդիթերի մտահղացմամբ էլ կազմակերպվել էր գիտական նիստը-միջոցառում, որին ուսանողուհին ներգրավել էր ոչ միայն Երաժշտական կրթության բաժնի տարբեր կուրսերի ուսանողների, այլև մեր համալսարանի բանասիրական ֆակուլտետի  և Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ուսանողների:

Վարդիթեր Կարապետյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ խաչքարերին, որպես ազգային մշակույթի ինքնատիպ հուշարձանների` ցուցադրության համար ընտրելով այնպիսիները, որոնց վրա պատկերված են երաժիշտներ` փողային, լարային  և հարվածային նվագարաններով նվագելիս: Զեկուցման մեջ հատուկ ուշադրության էին արժանացել Գեղարքունիքի մարզի Նորատուսի, զեկուցողի հայրենի բնակավայրի,  խաչքարերը, որոնց լուսանկարները և դրանց հետ կապված ավանդազրույցները առանձնակի հմայք հաղորդեցին զեկուցմանը:

Նիստն ավարտվեց հոգևոր երգերի կատարումներով. Գրիգոր Նարեկացու «Սայլն այն իջաներ» Հարության տաղի կատարմամբ հանդես եկավ Կոնսերվատորիայի  Ժողովրդական երգեցողության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Ալիտա Մելքոնյանը (դասախոս` Մ. Շահինյան), Կոմիտասի «Բաց մեզ Տէր» երգը կատարեց Բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի` Շուշան Հարությունյանը:

Տեղի ունեցավ նաև նորաստեղծ ԷԱՐԱՐ վոկալ անսամբլի անդրանիկ ելույթը. խմբավար` չորրորդ կուրսի ուսանող` Գոռ Մելքումյան: Անսամբլի կատարմամբ հնչեցին Մ. Եկմալյանի Պատարագից` «Տէր ողորմեա»-ն և Կոմիտասի Պատարագից` «Միայն սուրբ»-ը:

Բոլոր կատարումներն աչքի ընկան խորը հուզականությամբ և կատարման անմիջականությամբ:

Ուսանողների նախաձեռնությունը ողջունեցին դասախոսներ  Մ. Կարոյանը, Ն. Մարգարյանը, Ա. Շեկունցը, որոնք իրենց ելույթներում նշեցին հոգևոր մշակույթի կարևոր  դաստիարակչական դերը:   Ուսանողների կազմակերպած և անցկացրած նիստը մեր համալսարանի 2 ֆակուլտետների և Կոնսերվատորիայի համագործակցության  լավագույն օրինակ է, նաև  հիանալի երաշխիք`  ապագա մանկավարժների հետագա գործունեության  համար:

4444444444444444

Աղբյուրը` http://gegharvest.wordpress.com/

Реклама