Архив | Հանդիպումներ RSS feed for this section

ՈՒԳԸ հյուրն էր Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի գիտական հանձնաժողովը

31 Май

Մայիսի 30-ին Հայաստանի ուսանողական ազգային ասոցացիայի գիտական հանձնաժողովը հյուրընկալվել էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական գիտական ընկերությանը: Հենց մեր համալսարանից են սկսվել հանձնաժողովի հասարակական լսումները, որոնց առանցքային նպատակը ուսանողակենտրոն ուսուցման համակարգում ուսանողական գիտական ընկերության դերի բացահայտելն էր ու որոշակիացնելը:

Ինչպես ցույց են տվել հանձնաժողովի ուսումնասիրությունները, ՀՀ բոլոր բուհերում ՈՒԳԸ աշխատանքներում նկատելի են թերություններ, ինչպես նաև որոշ ֆինանսական և տարածքային պայմանների բացակայություն, որոնք շատ հաճախ լինել-չլինելու նժարների վրա են դնում ՈՒԳԸ-ների գործունեությունը: Մինչդեռ ՈՒԳԸ-ները առավելապես պետք է նպաստեն ուսանողների՝ ոչ ֆորմալ գիտական գործունեության մեջ ներգրավվածությանը:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը բավականին բովանդակալից ներկայացրեց մեր համալսարանի ՈՒԳԸ կառույցի նպատակները, խնդիրները, գործունեությունը: ՈՒԳԸ նախագահը հատուկ ձևաչափով մշակված Բանավեճի ակումբի ձևավորումն ու արդյունավետ աշխատանքը համարեց ՈՒԳԸ ձեռքբերումը: Ասոցացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցին և հյուրերին առավելապես հետաքրքրեցին մանկավարժական համալսարանի ՈՒԳԸ Բանավեճի ակումբի շրջանակներում քննարկված թեմաները, որոնք աչքի էին ընկնում իրենց արդիականությամբ և իրավամբ, վեր էին հանում կրթական համակարգի խնդիրները: Մարիամ Մելքումյանն առանձնակիորեն նշեց նաև գիտագործնական սեմինարների նշանակությունը, որոնք կազմակերպվել և իրականացվել են մասնավորապես ուսանողների առաջարկների հիման վրա:

Խոսվեց նաև ՀՊՄՀ պրակտիկայի վարչության, հոգեբանական լաբորատորիայի և ՀՊՄՀ գրադարանի հետ ՈՒԳԸ կայուն և արդյունավետ համագործակցության մասին:

Հանդիպման վերջում կազմակերպվեց մտագրոհ, որի ընթացքում հյուրերը և ՀՊՄՀ ՈՒԳԸ անդամները թղթին հանձնեցին իրենց պատկերացումները ՈՒԳԸ իրական առաքելության և բուհի՝ այդ առաքելության իրականացման գործում մասնակցության վերաբերյալ:

969109_589718461052442_1493409458_n

SAM_5585

SAM_5608

SAM_5614

835_589729387718016_1049633381_n

945250_589749157716039_125834286_n

 

Լազարևա Մարիա

Реклама

«Լ. Ա. Օրբելու կյանքը և գիտամանկավարժական գործունեությունը» խորագրով գիտական նիստ

4 Май

«Ինձ բախտ վիճակվեց պատկանել հնագույն ազգերից մեկին, որը հազարամյակների ընթացքում զարգացրել է իր մշակույթը, ծնվել ընտանիքում, որտեղ բարձր է գնահատվել մտավոր աշխատանքը և որտեղ երեխաների մոտ դաստիարակվել է անդարձ ճշմարտություն, սովորել վարժարանում, որտեղ տիրում էր բարյացակամություն տարբեր ազգերի աշակերտների միջև և որտեղ ատելի բողոք էր առաջացնում ժողովրդական զգացմունքների վիրավորանքն ընկերներից որևէ մեկի նկատմամբ»,— այս խոսքերով է հանդես եկել ակադեմիկոս Լևոն Աբգարի Օրբելին ծննդյան 75-ամյակի հանդիսության ժամանակ, որն, իրավամբ, ամբողջացնում է սկզբունքային քաղաքացու, հիասքանչ ուսուցչի, գիտության փայլուն կազմակերպչի, բարի, ուշադիր, հմայիչ, բազմակողմանի հանրագիտարանային գիտելիքներով օժտված անձնավորության անցած ուղին:

Մայիսի 2-ին ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ   կազմակերպվել էր «Լ. Ա. Օրբելու կյանքը և գիտամանկավարժական գործունեությունը» խորագրով գիտական նիստ` նվիրված անվանի ֆիզիոլոգ Լ. Ա. Օրբելու ծննդյան 130 ամյակին:

Գիտական նիստում բացման խոսքով հանդես եկավ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ս. Հովակիմյանը: Կենսաբանության մասնագիտության մագիստրատուրայի I կուրսի ուսանողուհի Մարիամ Գրիգորյանը իր զեկուցման մեջ ներկայացրեց Լևոն Օրբելու կենսագրության կարևոր դրվագները, իսկ Լ. Օրբելուն` որպես գիտնականի և մանկավարժի, ներկայացրեց կենսաբանության մասնագիտության բակալավրիատի IV կուրսի ուսանողուհի Հեղինե Հարությունյանը: Կենսաբանություն մասնագիտության մագիստրատուրայի I կուրսի ուսանողուհի Շուշան Մարգարյանը արժևորեց Լ. Օրբելու անցած ուղին` նշելով այն պատվավոր կոչումների և պարգևների մասին, որոնց արժանացել է մեծ գիտնականը: Բոլոր զեկույցներն ընթանում էին հետաքրքիր և բովանդակալից սլայդ-շոուների ուղեկցությամբ: Զեկույցներից հետո բոլորը համակ ուշադրությամբ դիտեցին  2012 թվականին ռեժիսորներ Աշոտ Ջազոյանի և Վիկտորյա Գրուդինսկիի կողմից նկարահանված « Код Орбели » վավերագրական ֆիլմը, որը պատմում էր Օրբելի եղբայրների մասին: Նիստի վերջում Լ. Օրբելու մասին իրենց հետաքրքիր հիշողություններով կիսվեցին  ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտից հրավիրված կ. գ. դոկտորներ  Խաչիկ Հովսեփի Նահապետյանը և Ռաֆիկ Աշոտի Հարությունյանը:

IMG_6913

DSC06910

DSC06529

Սուրբ Զատիկը Պատմության և իրավագիտության ֆակուլտետում

3 Апр

Մարտի 29-ին Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն համատեղ կազմակերպել էին Սուրբ հարության տոնին՝ Զատիկին նվիրված միջոցառում: Յուրաքանչյուր կուրս պատրաստել էր տոնի խորհուրդին համապատասխանող սեղան, որը օրհնվեց  միջոցառմանը հրավիրված հոգևորականի կողմից:

881932_150311585137167_1640621414_o

903627_150312021803790_355652547_o

Պատմության խոսքը` քարի լեզվով

30 Мар

Մարտի 28-ին ՀՊՄՀ գեղարվեստական կրթության երաժշտական կրթության բաժնում կայացավ ուսանողական գիտական ընկերության նիստ-միջոցառում` «Պատմության խոսքը` քարի լեզվով» խորագրով: Նշված թեմայով զեկուցումով հանդես եկավ առաջին կուրսի ուսանողուհի Վարդիթեր Կարապետյանը  (ղեկավար` Գ. Մելիքսեթյան): Հենց Վարդիթերի մտահղացմամբ էլ կազմակերպվել էր գիտական նիստը-միջոցառում, որին ուսանողուհին ներգրավել էր ոչ միայն Երաժշտական կրթության բաժնի տարբեր կուրսերի ուսանողների, այլև մեր համալսարանի բանասիրական ֆակուլտետի  և Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ուսանողների:

Վարդիթեր Կարապետյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ խաչքարերին, որպես ազգային մշակույթի ինքնատիպ հուշարձանների` ցուցադրության համար ընտրելով այնպիսիները, որոնց վրա պատկերված են երաժիշտներ` փողային, լարային  և հարվածային նվագարաններով նվագելիս: Զեկուցման մեջ հատուկ ուշադրության էին արժանացել Գեղարքունիքի մարզի Նորատուսի, զեկուցողի հայրենի բնակավայրի,  խաչքարերը, որոնց լուսանկարները և դրանց հետ կապված ավանդազրույցները առանձնակի հմայք հաղորդեցին զեկուցմանը:

Նիստն ավարտվեց հոգևոր երգերի կատարումներով. Գրիգոր Նարեկացու «Սայլն այն իջաներ» Հարության տաղի կատարմամբ հանդես եկավ Կոնսերվատորիայի  Ժողովրդական երգեցողության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Ալիտա Մելքոնյանը (դասախոս` Մ. Շահինյան), Կոմիտասի «Բաց մեզ Տէր» երգը կատարեց Բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի` Շուշան Հարությունյանը:

Տեղի ունեցավ նաև նորաստեղծ ԷԱՐԱՐ վոկալ անսամբլի անդրանիկ ելույթը. խմբավար` չորրորդ կուրսի ուսանող` Գոռ Մելքումյան: Անսամբլի կատարմամբ հնչեցին Մ. Եկմալյանի Պատարագից` «Տէր ողորմեա»-ն և Կոմիտասի Պատարագից` «Միայն սուրբ»-ը:

Բոլոր կատարումներն աչքի ընկան խորը հուզականությամբ և կատարման անմիջականությամբ:

Ուսանողների նախաձեռնությունը ողջունեցին դասախոսներ  Մ. Կարոյանը, Ն. Մարգարյանը, Ա. Շեկունցը, որոնք իրենց ելույթներում նշեցին հոգևոր մշակույթի կարևոր  դաստիարակչական դերը:   Ուսանողների կազմակերպած և անցկացրած նիստը մեր համալսարանի 2 ֆակուլտետների և Կոնսերվատորիայի համագործակցության  լավագույն օրինակ է, նաև  հիանալի երաշխիք`  ապագա մանկավարժների հետագա գործունեության  համար:

4444444444444444

Աղբյուրը` http://gegharvest.wordpress.com/

Հանդես եկան պրակտիկայի գործընթացի նոր առաջարկներով

30 Мар

Շարունակվում են ուսանողների հետ Մանկավարժական համալսարանի Պրակտիկայի վարչության աշխատակազմի և Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի Կրթության ֆակուլտետիպրակտիկայի ղեկավար Վեսա-Մատտի Սարենիուսի հանդիպումները: Մանկավարժական պրակտիկայի վերանայումը, փորձնական ծրագրի կիրառումն ու դրա կազմակերպման արդյունավետության խնդիրներն այսօր քննարկվեցին բուհի 10 ֆակուլտետների ՈՒԳԸ-ի նախագահների հետ:

Պրակտիկայի վարչության պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը հանդիպման հենց սկզբում խոսեց պրակտիկան հետազոտական և ուսանողակենտրոն դարձնելու անհրաժեշտության մասին:

ՈՒԳԸ նախագահ Մարիամ Մելքումյանը հանդիպման ավարտին նշեց.«Պրակտիկայի խնդիրների վերաբերյալ նման բովանդակալից և արդյունավետ քննարկումներն ուղղակի անհրաժեշտություն են: Առաջին անգամ այս ձևաչափով քննարկվեցին պրակտիկայի ոլորտում առկա խնդիրները. յուրաքանչյուրս հանդես եկավ առաջարկներով: Վստահ եմ` դրանք հաշվի կառնվեն պրակտիկան կազմակերպող համապատասխան ստորաբաժանումների կողմից և կկիրառվեն` ուսուցման գործընթացը նորովի և առավել արդյունավետ դարձնելու համար»:

62320_172607029559618_1129398228_n

530164_172607136226274_2059000487_n

579794_172607332892921_790954030_n

Աղբյուրը` http://armspu.am/news/n/1840/ln/am