Архив | Կինոդիտումներ RSS feed for this section

«Լ. Ա. Օրբելու կյանքը և գիտամանկավարժական գործունեությունը» խորագրով գիտական նիստ

4 Май

«Ինձ բախտ վիճակվեց պատկանել հնագույն ազգերից մեկին, որը հազարամյակների ընթացքում զարգացրել է իր մշակույթը, ծնվել ընտանիքում, որտեղ բարձր է գնահատվել մտավոր աշխատանքը և որտեղ երեխաների մոտ դաստիարակվել է անդարձ ճշմարտություն, սովորել վարժարանում, որտեղ տիրում էր բարյացակամություն տարբեր ազգերի աշակերտների միջև և որտեղ ատելի բողոք էր առաջացնում ժողովրդական զգացմունքների վիրավորանքն ընկերներից որևէ մեկի նկատմամբ»,— այս խոսքերով է հանդես եկել ակադեմիկոս Լևոն Աբգարի Օրբելին ծննդյան 75-ամյակի հանդիսության ժամանակ, որն, իրավամբ, ամբողջացնում է սկզբունքային քաղաքացու, հիասքանչ ուսուցչի, գիտության փայլուն կազմակերպչի, բարի, ուշադիր, հմայիչ, բազմակողմանի հանրագիտարանային գիտելիքներով օժտված անձնավորության անցած ուղին:

Մայիսի 2-ին ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ   կազմակերպվել էր «Լ. Ա. Օրբելու կյանքը և գիտամանկավարժական գործունեությունը» խորագրով գիտական նիստ` նվիրված անվանի ֆիզիոլոգ Լ. Ա. Օրբելու ծննդյան 130 ամյակին:

Գիտական նիստում բացման խոսքով հանդես եկավ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ս. Հովակիմյանը: Կենսաբանության մասնագիտության մագիստրատուրայի I կուրսի ուսանողուհի Մարիամ Գրիգորյանը իր զեկուցման մեջ ներկայացրեց Լևոն Օրբելու կենսագրության կարևոր դրվագները, իսկ Լ. Օրբելուն` որպես գիտնականի և մանկավարժի, ներկայացրեց կենսաբանության մասնագիտության բակալավրիատի IV կուրսի ուսանողուհի Հեղինե Հարությունյանը: Կենսաբանություն մասնագիտության մագիստրատուրայի I կուրսի ուսանողուհի Շուշան Մարգարյանը արժևորեց Լ. Օրբելու անցած ուղին` նշելով այն պատվավոր կոչումների և պարգևների մասին, որոնց արժանացել է մեծ գիտնականը: Բոլոր զեկույցներն ընթանում էին հետաքրքիր և բովանդակալից սլայդ-շոուների ուղեկցությամբ: Զեկույցներից հետո բոլորը համակ ուշադրությամբ դիտեցին  2012 թվականին ռեժիսորներ Աշոտ Ջազոյանի և Վիկտորյա Գրուդինսկիի կողմից նկարահանված « Код Орбели » վավերագրական ֆիլմը, որը պատմում էր Օրբելի եղբայրների մասին: Նիստի վերջում Լ. Օրբելու մասին իրենց հետաքրքիր հիշողություններով կիսվեցին  ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտից հրավիրված կ. գ. դոկտորներ  Խաչիկ Հովսեփի Նահապետյանը և Ռաֆիկ Աշոտի Հարությունյանը:

IMG_6913

DSC06910

DSC06529

Реклама

Կինոդիտում պատմության և իրավագիտության ֆակուլտետում

13 Апр

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը ապրիլի 12-ին  կազմակերպել էր ֆիլմի դիտում-քննարկում: Ցուցադրվեց  « Butterfly Circus»/ «Թիթեռ կրկեսը» կարճամետրաժ  ֆիլմը, որն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տարբեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով մարդկանց ներգրավվածությունն ու դերը հասարակության մեջ և վերջինիս վերաբերմունքը տվյալ մարդկանց նկատմամբ: Խնդիրը շատ արդիական է, այդ իսկ պատճառով էլ  ուսանողներին այն շատ հետաքրքրեց:

Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ բուռն քննարկում, որի արդյունքում բոլորն էլ եկան այն եզրահանգման, որ պետք է հավատալ սեփական ուժերին և ֆիզիկական և մտովոր արատներով մարդկանց ամեն կերպ ներգրավվել հասարակության բոլոր ոլորտներում,  օգնել նրանց հավատալու իրենց իսկ ուժերին:
Ուսանողների ցանկությանն  ընդառաջ գնալով՝ ֆակուլտետի ՈւԳԸ-ն որոշեց միջոցառումը դարձնել  շարունակական  և յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրերին կազմակերպել ֆիլմի դիտում, որին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները՝ նախօրոք դիմելով Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ:

892444_153076231527369_841352880_o

894730_153069494861376_385267179_o