Архив | Հատուկ կրթության ֆակուլտետ RSS feed for this section

Բանավեճում հաղթում է նա, ով կարողանում է լսել

3 Апр

Մարտի  14-ին  և  15-ին  կայացավ  Ուսանողական  Գիտական  Ընկերության  բանավեճի  ակումբի  նախաձեռնած  միջֆակուլտետային   բանավեճերի երկրորդ փուլը:  Բանավեճի համար ընտրվել էր Կառլ Պոպպերի բանավեճի ձևաչափը  և  հարմարեցված  էր այս մրցաշարին: Առաջին  փուլում  հաղթանակ  տարած չորս  ֆակուլտետների  միջև  տեղի  ունեցան  երկու  խաղեր:   Մարտի  14-ին  բանավիճում  էին  Կուլտուրայի  և  Հատուկ   կրթության ֆակուլտետների  թիմերը` «Հայաստանում  կրթության  համակարգը  միայն  «քայլող  հանրագիտարան»  է  դաստիարակում,  այլ  ոչ  քաղաքացի»  թեմայով, իսկ  հաջորդ  օրը`  մարտի 15-ին Օտար լեզուների ու Պատմության և իրավագիտության ֆակուլտետների բանավեճի ակումբները  թիմերը` «Համացանցը նպաստում է մանկավարժ-սովորող հարաբերություններին»  թեմայով:  Առաջին  օրը  թեման  հաստատում  էր  Հատուկ  կրթության,  իսկ  երկրորդ  օրը  Օտար  լեզուների  ֆակուլտետը:

IMG_0425

Հատուկ  կրթության  ֆակուլտետի  ուսանողները  տվեցին  սահմանման  յուրաքանչյուն  բառի  մեկնաբանումը  և  ամրագրեցին  իրենց  տեսակետը,  իսկ  հակառակորդ  թիմը  հերքեց  ու առաջարկեց  իր  փաստարկներն  ու տեսակետները:  Թեժ  բանավեճից  հետո  հաղթող  ճանաչվեց  կուլտուրայի  ֆակուլտետը:

IMG_0433

Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողները հաստատելով  թեման նշեցին  համացանցի  կարևորությունը և  ազդեցությունը մանկավարժ-սովորող հարաբերությունների  վրա: Հակառակ կարծիքն ունեցող պատմաբանները ժխտում էին հակառակորդ թիմին` նշելով, որ կրթության մակարդակի բարձրացման համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, իսկ  համացանցը դեռևս հասանելի չէ բոլորին: Բացի  այդ,  էլեկտրոնային  գրականությունը երբևէ չի կարող փոխարինել առձեռն գրականությանը:

Հաղթող  թիմին որոշելու համար կազմվել էր դատավորների հանձնաժողով, որի կազմում էին Տեսական ֆիզիկայի և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ, Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի մասնագետ  Հրայր Օհանյանը,հոգեբանության  լաբորատորիայի  գիտաշխատող,  127  ավագ  դպրոցի  փոխտնօրեն  Ռուբեն  Պետրոսյանը, «Նոր միտք» երիտասարդական պորտալի հիմնադիր-տնօրեն Գոռ Գեղամյանն, Սկզբնական կրթության ֆակուլտետի դասխոս Լիաննա Չոբանյանը  և  Սոցիոլոգիայի  և  սոցիալական  աշխատանքի  ամբիոնի  դասախոս  Գոհար  Մկոյանը:  Դատավորների  հենց  այս  կազմն  էլ  առաջին  օրը  Կուլտուրայի,  իսկ  երկրորդ  օրը  Օտար  լեզուների  ֆակուլտետների  տվեց  իր  նախապատվությունը: Ամբողջ  կազմակերպչական  աշխատանքը  կորդինացրեց  Ուսանողական  Գիտական  Ընկերության  Բանավեճի  ակումբի  նախագահ  Շողիկ  Սահակյանը:

IMG_0505

http://spu.am

 

Реклама