Архив | Հայտարարություն RSS feed for this section

Հայտարարություն

28 Мар

Հարգելի´ ուսանողներ, ՀՊՄՀ ՈՒԳԸ-ն սիրով հայտարարում է «Արցա´խ, ի´մ սեր, ի´մ հպարտություն» խորագրով էսսեների մրցույթ՝ նվիրված մայիսյան հերոսամարտին:

Էսսեի համար պահանջվող չափանիշներն են.

  • մինչև 3 էջ
  • տառատեսակը Arial Unicode
  • տառաչափը 12, գլխատառը 14
  • տողերի միջակայքը 1,5
  • առաջին էջում պետք է նշվի ուսանողի անուն-ազգանունը, ֆակուլտետը, բաժինը, կուրսը

 

Լավագույն 3 աշխատանքները կպարգևատրվեն:

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 25–ը:

Նյութերն ուղարկել հետևյալ էլ. հասցեով` sssaspu@gmail.com : Հավելյալ տեղեկությունների համար դիմել ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահներին:

Реклама

Հայտարարություն

24 Мар

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մարտի 25-ին ժամը 11:00-ին գիտ. խորհրդի նիստերի դահլիճում, տեղի կունենա սեմինար գիտական աշխատություններ (էսսե, ինքնուրույն աշխատանք, ռեֆերատ, ավարտական աշխատանք, մագիստրոսական թեզ) գրելու կարողություններ և հմտություններ ձևավորելու և զարգացնելու նպատակով:
Սեմինարը վարելու է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Փիլոսյանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

16 Мар

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մարտի 18-ին ժամը 11:00-ին  գիտխորհրդի նիստերի դահլիճում, տեղի կունենա սեմինար՝  գիտական աշխատություններ (էսսե, ինքնուրույն աշխատանք, ռեֆերատ, ավարտական աշխատանք, մագիստրոսական թեզ) գրելու կարողություններ և հմտություններ ձևավորելու և զարգացնելու նպատակով: Սեմինարը կազմակերպվում է սկզբնական կրթության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից:
Սեմինարը վարելու է ակադեմիկոս Գ. Բրուտյանը: