Ցուցահանդես

7 Апр

Այսօր`07.04.2014թ-ին Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի <<Ուսանողական գիտական ընկերություն>>-ը կազմակերպել էր ցուցահանդես` նվիրված <<Մայրության և գեղեցկության տոն>>-ին: Ցուցահանդեսում ներկայացված էին ֆակուլտետի ուսանողների ձեռքի աշխատանքները:
Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի արհեստակցական կազմակերպության նախագահ, տեխնիկական գիտ. Թեկնածու, դոցենտ ` Բ. Խոդերյանը. վերջինս ողջունեց ցուցահանդեսի մասնակիցներին և հույս հայտնեց, որ կօգնի ուսանողներին կազմակերպել իրենց հետագա աշխատանքները, և նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: Ցուցահանդեսին ներկա էին ֆակուլտետի ամբողջ դասախոսական կազմը, ինչպես նաև այլ ֆակուլտետի դասախոսներ:
Բ. Խոդերյանը հետ զրույցում նշեց. <<Արդեն ավանդույթ է դարձել մայրության և գեղեցկության տոնին ֆակուլտետում կազմակերպել ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Աշխատանքները կապված են նաև ուսանողների դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի հետ: Ցուցահանդեսին, ինչպես նաև ուսանողների այլ նախաձեռնություններին իր աջակցությունն է ցուցաբերում ֆակուլտետի արհեստակցական կազմակերպությունը >>:
Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվել են տեխնոլոգիա և ձեռնարկչություն բաժնի, մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողներ Վարդուհի Քեշիշյանի , Նարինե Պողոսյանի ձեռքի աշխատանքները, նույն ֆակուլտետի գծագրություն և կերպարվեստ (գծագրություն) բաժնի նախկին ուսանող Գևորգ Արմենակյանի և 3-րդ կուրսի ուսանող Հարութ Խաչատրյանի նկարները: Ցուցահանդեսին ներկայացված էր նաև Կրթության , հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիրստրտուրա
1-ին կուրսի ուսանողուհի` Մարիան Թումանյանի աշխատանքները:
Ցուցահանդեսի ընթացքում ուսանողները նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած թղթե տորթիկի կտորներ , որոց մեջ գրված էր բարեմաղթանքներ:

ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: