«Երբ բանավիճում են երիտասարդները»

28 Дек

ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի մրցաշարի վերջին խաղը: 
Մինչ եզրափակչին անցնելը «Կանխավարկած» և «Հզոր Սփյուռք» թիմերը պետք է բանավիճեին 3-րդ և 4 -րդ տեղերի համար, սակայն «Կանխավարկած» թիմը չներկայացավ խաղին, և «Հզոր Սփյուռք» թիմը համապատասխանաբար զբաղեցրեց 3-րդ տեղը: 
Այնուհետև «Առանցք» և «Սենսուս» թիմերը բանավիճեցին «Սոցիալական նպաստները հասարակությանը հաշմանդամ են դարձնում» թեմայի շուրջ: Վիճակահանության արդյունքում «Առանցք» թմը հանդես եկավ համաձայն ենք դիրքորոշմամբ, իսկ «Սենսուս» թիմը՝ համաձայն չենք: 
Բանավեճը թեժ էր, կար մրցակցություն, կիրառվեցին տարբեր հնարքներ, որոնք հնարավոր են բանավեճի ընթացքում: Սակայն հռետորիկայի և տեսակետն առավել համոզիչ ներկայացնելու արդյունքում «Առանցք» թիմը ժյուրիի ձայների մեծամասնությամբ դարձավ 2013 թվականի բանավեճի մրցաշարի հաղթողը: 

ժյուրիի կազմում էին քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Հայկ Մարկոսյանը, PR-ի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը, «Ֆլեշմոբ դիվիզիա» ԵՀԿ-ի նախագահ Արմեն Սուքիասյանը և «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահը: 
Հանդիպման ներկա էր նաև «Ռիչ Էլեքթրոնիքս»-ի ներկայացուցիչը, ով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղը զբաղեցրած թիմերի բոլոր անդամներին հանձնեցին մրցանակներ: 
1-ին տեղը զբաղեցրած թիմը «Ալպինա» հանգստյան տան կողմից ստացավ նաև եռօրյա հանգստի ուղեգիր դեպի Ծաղկաձոր: 
Բանավեճի 2014 թվականի մրցաշարը կմեկնարկի փետրվար ամսին: 

Ծրագիրն իրականացվում է «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության և Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի համագործակցությամբ:Изображение

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: