Կինոդիտում պատմության և իրավագիտության ֆակուլտետում

13 Апр

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը ապրիլի 12-ին  կազմակերպել էր ֆիլմի դիտում-քննարկում: Ցուցադրվեց  « Butterfly Circus»/ «Թիթեռ կրկեսը» կարճամետրաժ  ֆիլմը, որն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տարբեր ֆիզիոլոգիական առանձնահատկություններով մարդկանց ներգրավվածությունն ու դերը հասարակության մեջ և վերջինիս վերաբերմունքը տվյալ մարդկանց նկատմամբ: Խնդիրը շատ արդիական է, այդ իսկ պատճառով էլ  ուսանողներին այն շատ հետաքրքրեց:

Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ բուռն քննարկում, որի արդյունքում բոլորն էլ եկան այն եզրահանգման, որ պետք է հավատալ սեփական ուժերին և ֆիզիկական և մտովոր արատներով մարդկանց ամեն կերպ ներգրավվել հասարակության բոլոր ոլորտներում,  օգնել նրանց հավատալու իրենց իսկ ուժերին:
Ուսանողների ցանկությանն  ընդառաջ գնալով՝ ֆակուլտետի ՈւԳԸ-ն որոշեց միջոցառումը դարձնել  շարունակական  և յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրերին կազմակերպել ֆիլմի դիտում, որին կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները՝ նախօրոք դիմելով Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ:

892444_153076231527369_841352880_o

894730_153069494861376_385267179_o

Оставьте комментарий