ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Ընդհանուր  դրույթներ

1.1. «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՀՊՄՀ) ուսանողական գիտական ընկերությունը  (այսուհետ`  Ընկերություն) ՀՊՄՀ ուսանողներին և ասպիրանտներին միավորող՝ համալսարանական   ինքնակառավարվող հասարակական միավորում է, որի  նպատակն է միավորել և նպաստել ուսանողների և ասպիրանտների գիտական, հետազոտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը:

1.2. Ընկերությունը որպես հասարակական միավորում չունի իրավա-բանական անձի կարգավիճակ և իր գործունեությամբ ղեկավարվում է «Հասարակական կազմակերպությունների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

1.3. Ընկերության կանոնադրությունը և նրանում կատարվող փոփոխութ-յուններն ու լրացումները հաստատվում են Ընկերության ընդհանուր ժողովի կողմից` Ընկերության նախագահության ներկայացմամբ:

1.4. Ընկերության հարաբերությունները ՀՊՄՀ մարմիների հետ կառուց-վում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ՀՊՄՀ-ի շրջանակներում գործող ներկազմակերպական կանոններով, ՀՊՄՀ Գիտական խորհրդի և ռեկտորի այն որոշումներով, որոնք ուղղված են Ընկերության կանոնադրական նպատակների իրագործմանը, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

1.5. Ընկերությունն  իր  նպատակների  ու  խնդիրների իրականացման նպատակով համագործակցում է ՀՊՄՀ-ի գիտական և ուսումնական ստորաբաժանումների, ուսանողական խորհրդի, արհեստակցական կազմակերպության և այլ մարմինների հետ:

1.6. Ընկերության անվանումն է.

— հայերեն՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական գիտական ընկերություն կամ կրճատ՝ ՀՊՄՀ ՈՒԳԸ,

— ռուսերեն` Студенческое Научное Общество Армянского государственного педагогического университета им. Х.Абовяна    կամ կարճ՝ СНО АГПУ,

— անգլերեն` Students Scientific Society of Armenian State Pedagogical University after Kh. Abovyan կամ կարճ՝ SSS ASPU:

1.7. Ընկերությունն ունի ձևաթուղթ, դրոշմակնիք, այլ անհատականացման միջոցներ:

1.8.7 Ընկերության իրավաբանական հասցեն է` Հայաստանի  Հանրապե-տություն, ք. Երևան 10, Տիգրան Մեծի 17, Խանջյան 5:

 

2. Ընկերության նպատակներն ու խնդիրները

2.1. Ընկերության հիմնական նպատակն է աջակցել, նպաստել ՀՊՄՀ ուսանողների և ասպիրանտների կրթական, գիտական, հետազոտական,  ստեղծագործական գործունեությանը, ինչպես նաև կազմակերպել ու համակարգել այդ գործունեությունը:

2.2. Ընկերության խնդիրներն ու գործունեության ուղղություններն  են.

ա) կրթական, գիտական և հետազոտական ոլորտներում ուսանողության   նախաձեռնությունների սատարում, կազմակերպում և իրականացում,

բ) ուսանողական գիտաժողովների, կոնֆերանսների, սեմինարների, գիտահանրամատչելի դասախոսությունների և այլ կրթական ու գիտական ուղղվածություն  ունեցող  միջոցառումների  կազմակերպում,

գ) միջհամալսարանական կրթական և գիտական կապերի հաստատում, համագործակցություն,

դ) համալսարանական երիտասարդական գիտական ծրագրերի և ներուժի նպատակային ուղղվածության մասին տեղեկատվության համակարգում,

ե) ուսանողներին ներգրավում կրթական, գիտական խմբերում և ծրագրերում,

զ) ուսանողների գիտական, հետազոտական աշխատանքների հրատարակում,

է) այլ կրթական, գիտական կենտրոնների, այլ բուհերի գիտական ընկերությունների հետ համագործակցություն:

 

3. Ընկերության կառավարումը

3.1. Ընկերության կառավարման մարմիններն են՝ Ընդհանուր ժողովը, նախագահությունը, նախագահը:

3.2. Ընկերության բարձագույն մարմինը՝ Ընդհանուր ժողովն է, որի  նիստերը գումարվում են ոչ  պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

3.3. Ընկերության Ընդհանուր ժողովը կազմավորվում է Ընկերության բոլոր անդամներից կամ 100-ից ավելի անդամների դեպքում՝ յուրաքանչյուր 5 անդամներից ընտրվում մեկ ներկայացուցիչ, որպես պատվիրակ:

3.4. Ընկերության  Ընդհանուր ժողովը`

ա) իրավասու է լուծել Ընկերության գործունեության հետ կապված ցանկացած հարց,

բ)  քննարկում և  որոշում է Ընկերության  գործունեության կարևորագույն  ուղղությունները,

գ) առաջարկություններ է ներկայացնում ՀՊՄՀ Գիտական Խորհրդին,

դ) քննարկում և ի գիտություն է ընդունում Ընկերության նախագահի տարեկան հաշվետվություանները,

ե) հաստատում է Ընկերության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը,

զ)  հաստատում է Ընկերության կանոնադրություն և աշխատակարգը,

է) ստեղծում է Ընկերության աշխատանքային օղակները, ինչպես նաև  հաստատում  է  նրանց կազմն ու աշխատակարգը,

թ) որոշում է ընդունում Ընկերության պատվավոր անդամի կոչումներ շնորհելու մասին,

ժ) կանոնակարգում է Ընկերության անդամակցությանը վերաբերող  հարցերը:

3.5. Ընկերության Ընդհանուր ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին  մասնակցում են անդամների ընդհանուր թվի ավելի քան երկու երրորդը:

Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր  թվի պարզ մեծամասնությամբ:

Ընդհանուր ժողովի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Ընկերության  Նախագահի կամ նախագահության կողմից կամ Ընդհանուր ժողովի անդամերի մեկ երրորդի պահանջով:

3.6.  Ընկերության նախագահն ընտրվում է Ընդհանուր ժողովի կողմից, ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ՝ երկու  տարի ժամկետով:

Ընկերության նախագահը.

ա) իրականացնում է Ընկերության ընթացիկ և ամենօրյա ղեկավարումը,

բ) ներկայացնում է Ընկերությունը ՀՊՄՀ մարմիններում, այլ կազմա-կերպություններում,

գ) համակարգում է Ընկերության կառուցվածքային միավորների  աշխատանքները:

Ընկերության նախագահի տեղակալը նշանակվում է Ընկերության նախագահության կողմից՝ նախագահի ընտրության ժամանակահատվածով և իրականացնում է Ընկերության նախագահի կողմից հանձնարարված որոշակի աշխատանքներ, այդ թվում համակարգում է Ընկերության քարտուղարության  աշխատանքները և Ընկերության աշխատանքային օղակների գործունեությունը: Ընկերության նախագահի տեղակալը նախագահի բացակայության դեպքում, վերջինիս լիազորությամբ կատարում է նախագահի լիազորությունները:

Ընկերության քարտուղարը համակարգում է Ընկերության քարտուղարության աշխատանքները և կատարում է Ընկերության նախագահի կողմից առանձին հանձնարարականներ:

3.7. Ընկերության նախագահությունն Ընկերության կոլեգիալ կառավար-ման մարմին է և իրականացնում է Ընկերության ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում Ընկերության ընթացիկ հարցերի համակարգումը և քննարկում:

Ընկերության նախագահությունն ի պաշտոնե ղեկավարում է Ընկերության նախագահը:

Ընկերության նախագահության անդամներն են, ի պաշտոնե՝ Ընկերության նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը, Ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերությունների նախագահները, աշխատանքային խմբերի /հանձնաժողովների/ նախագահները, ինչպես նաև Ընկերության ընդհանուր ժողովի կողմից որոշված այլ անձինք:

 

4. Ընկերության կառուցվածքը

4.1. Ընկերության կառուցվածքային միավորներն են՝  ֆակուլտետային   ուսանողական գիտական ընկերությունները, որոնք ձևավորվում են ֆակուլտետների ուսանողներից և ասպիրանտներից:

Ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերություններն իրականացնում են Ընկերության կանոնադրական նպատակների ու խնդիրների  իրականացումը՝ տվյալ ֆակուլտետում:

4.2. Ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերության նախագահը ընտրվում է Ֆակուլտետային ուսանողական գիտական խորհրդի կողմից՝ ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

Ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերության նախագահը  կազմակերպում և ներկայացնում է Ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերության աշխատանքները, հետևում Ընկերության ընդհանուր ժողովի որոշումների կատարմանը՝ տվյալ ֆակուլտետում::

4.3. Ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերության նիստերը  գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ: Նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կողմից կամ անդամների մեկ երրորդի պահանջով: Նիստերը  իրավազոր են,  եթե  նրան մասնակցում են անդամների ընդհանուր թվի երկու երրորդը:

Ֆակուլտետի  ուսանողական   գիտական ընկերությունը կարող է ստեղծել սույն կանոնադրության նպատակներին չհակասող ակումբներ և այլ միավորներ, որոնց կարող են անդամակցել նաև Ընկերության անդամ չհանդիսացող այլ  ուսանողներ:

 

5. Ընկերության  միջոցները  և  դրանց  օգտագործման  կարգը

5.1. Ընկերության միջոցները գոյանում են ՀՊՄՀ ֆինանսական կամ այլ գույքային հատկացումներից, այլ կազմակերպությունների, հիմնադրամների նվիրատվություններից  և  ՀՀ  օրենսդրությամբ  չարգելված  այլ  աղբյուրներից:

5.2. Ընկերությունն անվճար կարող է օգտվել ՀՊՄՀ գույքային, տարածքային և այլ միջոցներից` ռեկտորի կողմից որոշված սահմաններում:

5.3. Ընկերության միջոցները օգտագործվում են բացառապես Ընկերության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: