Ուսանողական սեմինար մաթեմ., ֆիզիկ. և ինֆորմ. ֆակուլտետում

30 Апр

Արդեն ավանդույթ դարձած մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ կողմից կազմակերպված սեմինրների շարքը այսօր ևս ունեցավ իր հիանալի մեկնարկը:
Թեման <<Բևեռափայլ>>, մի բնության առեղծված որը գիտնականներին մտածելու առիթ է տալիս, բայց այնուամենայինվ փորձենք հասկանալ բևեռափայլի առեղծվածը….

Բևեռափայլը երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի՝ (80-1000 կմ) լուսարձակումն է։ Այն դիտվում է Երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ՝ նաև միջին լայնություններում (Հայաստանում 1098-1100 թվականնեին դիտվել է չորս բևեռափայլ)։ Երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորված է կարմիր ու կանաչ երկու հսկայական, վետվետուն կամարներով։ Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով՝ կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում։ Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե «վարագույրներ»։ Պայծառ, հիասքանչ բևեռափայլը (հյուսիսում անվանում են հյուսիսափայլ) երկնքում փողփողում է մի քանի ժամ անընդհատ։

Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են։ Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր (արեգակնային քամի)։ Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը, այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն։ Իսկ ինչու է այս գեղեցիկ տեսարանը երկնքում հայտնվում սովորաբար երկրի բևեռներում։ Բանն այն է, որ ամբողջ երկրագունդը մի վիթխարի մագնիս է և, ինչպես յուրաքանչյուր մագնիս, ունի երկու բևեռ։ Եվ երբ Արեգակի՝ էլեկտրականությամբ լիցքավորված մասնիկների հոսքերը մոտենում են մեր մոլորակին, Երկրի մագնիսական ուժերի ազդեցությամբ շեղվում են դեպի հյուսիսայյին և հարավային մագնիսական բևեռները,և հիմնականում հենց այդ շրջաններում էլ առաջանում են բևեռափայլերը։

Գիտնականները նկատել են, որ բևեռափայլերն ավելի ուժեղ են լինում և ավելի հաճախ են կրկնվում, երբ Արեգակի վրա մեծանում է արևաբծերի քանակը։ Հենց արևաբծերի տիրույթներից են տիեզերական տարածություն արտանետվում այն մասնիկների առանձնապես հզոր հոսքերը, որոնք երկրի վրա բևեռափայլեր են առաջացնում։ Բևեռափայլի աղեղները սովորաբար ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում 5000 կմ-ից։ Բևեռափայլերը հաճախ ուղեկցվում են երկրի մագնիսական դաշտի խանգարումներով՝ մագնիսական փոթորիկներով։ Այդ դեպքում խախտվում է հեռահար ռադիոկապը։

Բևեռափայլերի ճառագայթման սպեկտրի (լատիներեն՝պատկերացում, պատկեր) միջոցով ուսումնասիրվում է մթնոլորտի վերին շերտերի բաղադրությունը

ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

Երկօրյա գիտաժողով սկզբնական կրթության ֆակուլտետում

9 Апр

Ապրիլի 7-ին և 8-ին Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ բուհում մեկնարկեց «Կրթության և դաստիարակության խնդիրները ժամանակակից դպրոցում» խորագրով ուսանողական գիտաժողով: 

Բացման խոսքով հանդես եկա ն Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը և հետբուհական գծով Դեկանի տեղակալ Լուսինե Պետրոսյանը.նրանք ողջունեցին գիտաժողովի մասնակիցներին և հույս հայտնեցին, որ քննարկվող հարցադրումները կօգնեն ուսանողներին ճիշտ կազամակերպել իրենց հետագա աշխատանքներն ու կողմնորշվել մի շարք հարցերի առնչությամբ:

Ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, ամփոփելով առաջին օրվա աշխատանքները, իր գոհունակությունը հայտնեց լիագումար նիստում հնչած հարցադրումներից և հավելեց` զեկուցողները քաջատեղյակ էին նախադպրոցական և տարրական դպրոցի հիմնախնդիրներին, իսկ ներկայացված թեմաները` արդիական:
ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

Ցուցահանդես

7 Апр

Այսօր`07.04.2014թ-ին Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի <<Ուսանողական գիտական ընկերություն>>-ը կազմակերպել էր ցուցահանդես` նվիրված <<Մայրության և գեղեցկության տոն>>-ին: Ցուցահանդեսում ներկայացված էին ֆակուլտետի ուսանողների ձեռքի աշխատանքները:
Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի արհեստակցական կազմակերպության նախագահ, տեխնիկական գիտ. Թեկնածու, դոցենտ ` Բ. Խոդերյանը. վերջինս ողջունեց ցուցահանդեսի մասնակիցներին և հույս հայտնեց, որ կօգնի ուսանողներին կազմակերպել իրենց հետագա աշխատանքները, և նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: Ցուցահանդեսին ներկա էին ֆակուլտետի ամբողջ դասախոսական կազմը, ինչպես նաև այլ ֆակուլտետի դասախոսներ:
Բ. Խոդերյանը հետ զրույցում նշեց. <<Արդեն ավանդույթ է դարձել մայրության և գեղեցկության տոնին ֆակուլտետում կազմակերպել ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Աշխատանքները կապված են նաև ուսանողների դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի հետ: Ցուցահանդեսին, ինչպես նաև ուսանողների այլ նախաձեռնություններին իր աջակցությունն է ցուցաբերում ֆակուլտետի արհեստակցական կազմակերպությունը >>:
Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվել են տեխնոլոգիա և ձեռնարկչություն բաժնի, մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողներ Վարդուհի Քեշիշյանի , Նարինե Պողոսյանի ձեռքի աշխատանքները, նույն ֆակուլտետի գծագրություն և կերպարվեստ (գծագրություն) բաժնի նախկին ուսանող Գևորգ Արմենակյանի և 3-րդ կուրսի ուսանող Հարութ Խաչատրյանի նկարները: Ցուցահանդեսին ներկայացված էր նաև Կրթության , հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիրստրտուրա
1-ին կուրսի ուսանողուհի` Մարիան Թումանյանի աշխատանքները:
Ցուցահանդեսի ընթացքում ուսանողները նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած թղթե տորթիկի կտորներ , որոց մեջ գրված էր բարեմաղթանքներ:

ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

ՀԱՄԱԲՈՒՀԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ-ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

23 Мар
Մարտի 27-ին, ժամը 16.00-ին, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Համաբուհական գրական-ստեղծագործական փառատոն:
 
Изображение
Մասնակիցների թվում են Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայի ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանֆերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտի, ՀՀ ոստիկանության ակադեմիայի, Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողներ և ուսանողուհիներ, ՛՛Եվրասիա՛՛ վարժարանի աշակերտներ:
Մրցատյանի /ժյուրի/ կազմում ընդգրկված են ճանաչված գրականագետներ, արվեստագետներ, գրող-լրագրողներ, հասարակական-պետական գործիչներ:
Սահմանված են երեք անվանակարգի /չափածո, արձակ ստեղծագործություններ և ասմունք/ ՛՛Լավագույնին՛՛ մրցանակներ: 
Անկախ մրցանակային տեղերից՝ բոլոր մասնակիցները կստանան նվեր՝ ՛՛Գրական-ստեղծագործական փառատոնի մասնակից՛՛ մակագրությամբ:

Փառատոնի կազմկոմիտեի նախագահ 
Տիգրան ՊետրոսՅանց

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22 Мар

Изображение

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19 Мар

Մարտի  29-ին  ժամը 13.00-ին Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ՈՒԳԸ-ն կազմակերպում է ճանաչողական այց դեպի Էրեբունի թանգարան: Ցանկացողները կարող  են միանալ: Հարցերի դեպքում դիմել Մարինե Գասպարյանին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19 Мар

Մարտի 20-ին՝ ժամը 12:30-ին ՀՊՄՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնը Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ հետ համատեղ կազմակերպում է «Քաղաքագիտական լսումներ» շարքի հերթական կլոր սեղան- քննարկումը:
Բանախոսելու է ք.գ.դ պրոֆեսոր Հենզել Մանուչարյանը:

Ռուզան Փիլիպոսյանի «Լռության ունկնդրում» ցուցահանդեսը:

2 Мар

Изображение

ИзображениеՓետրվարի 21-ին Թումանյանի տուն-թանգարանում Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն մասնակցել է Ռուզան Փիլիպոսյանի «Լռության ունկնդրում» ցուցահանդեսին:Ռուզան Փիլիպոսյանը Ծնվել է 1964թ. Փետրվարի 20-ին: 2002թ.-ից ՀՀ Նկարիչների միության անդամ է, դասախոսում է մանկավարժական համալսարանում գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնում: Ռուզանի խոսքերով ցուցահանդեսը իրականացնելու հիմք է հանդիսացել իր հոգում կուտակված լույսը, հանրության հետ կիսվելու ցանկությունը: «Ցուցահանդեսից հիանալի ու պայծառ տպավորություններ ունեմ, որոնք մղում են նոր ստեղծագործական վերելքների»:

Այն հարցին, թե երբ է սպասվում նոր ցուցահանդես նկարչուհին պատասխանեց. «Հաջորդը կլինի, երբ այս ցուցահանդեսից առաջացած հաճելի «դատարկություն»-ը լցվի նոր կտավներով, նոր գույներով և կրկին ցանկություն կհասունանա կիսվելու իմИзображениеИзображениеИзображениеստեղծագործություններով»:Изображение

ԳԻՏԱԺՈՂՈՎ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

17 Янв

Հարգելի ուսանողներ.
Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի ՈւԳԸ կազմակերպում է «Կրթության և դաստիարակության խնդիրները ժամանակակից դպրոցում»խորագրով ուսանողական գիտաժողով:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-Տարրական դպրոցի ուսուցման կազմակերպման առանձնահատկությունները:
-Տարրական դպրոցի ուսուցչի մասնագիտական կոմպետենտությունները:
-Դաստիարակին ներկայացվող մանկավարժական պահանջները:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ /հասցեն՝ ք.Երևան, Խանջյան 5/, 2014թ. ապրիլի7-8:

Զեկուցման նյութերն ընդունվում են 2014 թվականի հունվարի 15-ից մինչև մարտի1-ը`էլեկտրոնային և տպված տարբերակներով` առավելագույն ծավալը մինչև 3էջի սահմաններում /ներառյալ գրականությունը ևամփոփումը/:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆԵՐԸ
Հայերեն, ռուսերեն:
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդվածները և պետք է բավարարեն հետևյալ պահանջներին՝
Թղթի ֆորմատ-A4, MS Word ծրագրով, միջտողային ինտերվալ՝ 1,5, էջի լուսանցքները՝ վերևից – 2 սմ, ներքևից – 2.5 սմ, ձախից – 2 սմ, աջից – 2 սմ, պարբերության սկիզբը՝ 1սմ լուսանցքից աջ, Sylfaen, տառաչափը՝ 12:
Հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը /գլխատառերով/, հաջորդ տողում՝ հեղինակի անուն ազգանունը /գլխատառերով/, հոդվածի վերջում նշել հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Օգտագործման աղբյուրների ամբողջական ցանկը տրվում է աշխատանքի վերջում՝ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ անվան տակ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

1. Տեղեկություններ մասնակցի մասին.
Ա.Ա.Հ._______________________________________
Ֆակուլտետ_________________________________
Բաժին_____________________________________
Ելույթի թեման_______________________________
Հեռախոս (կոդով)_________________
(E-mail)___________________________

Հետադարձկապ` 
Հայաստանք.Երևան, Խանջյան 5, Սկզբնականկրթությանֆակուլտետ, 5-րդ հարկ, 515 կաբինետ:
Հեռ. 010-59-50-18
Էլ.hասցե-skzbnakanug@mail.ru,
poghosyan.lusine@ymail.com
Հարգանքներով՝ ՀՊՄՀ ՈՒԳԸ

«Երբ բանավիճում են երիտասարդները»

28 Дек

ИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображениеИзображение

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի մրցաշարի վերջին խաղը: 
Մինչ եզրափակչին անցնելը «Կանխավարկած» և «Հզոր Սփյուռք» թիմերը պետք է բանավիճեին 3-րդ և 4 -րդ տեղերի համար, սակայն «Կանխավարկած» թիմը չներկայացավ խաղին, և «Հզոր Սփյուռք» թիմը համապատասխանաբար զբաղեցրեց 3-րդ տեղը: 
Այնուհետև «Առանցք» և «Սենսուս» թիմերը բանավիճեցին «Սոցիալական նպաստները հասարակությանը հաշմանդամ են դարձնում» թեմայի շուրջ: Վիճակահանության արդյունքում «Առանցք» թմը հանդես եկավ համաձայն ենք դիրքորոշմամբ, իսկ «Սենսուս» թիմը՝ համաձայն չենք: 
Բանավեճը թեժ էր, կար մրցակցություն, կիրառվեցին տարբեր հնարքներ, որոնք հնարավոր են բանավեճի ընթացքում: Սակայն հռետորիկայի և տեսակետն առավել համոզիչ ներկայացնելու արդյունքում «Առանցք» թիմը ժյուրիի ձայների մեծամասնությամբ դարձավ 2013 թվականի բանավեճի մրցաշարի հաղթողը: 

ժյուրիի կազմում էին քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Հայկ Մարկոսյանը, PR-ի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Հայկ Կիրակոսյանը, «Ֆլեշմոբ դիվիզիա» ԵՀԿ-ի նախագահ Արմեն Սուքիասյանը և «Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահը: 
Հանդիպման ներկա էր նաև «Ռիչ Էլեքթրոնիքս»-ի ներկայացուցիչը, ով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղը զբաղեցրած թիմերի բոլոր անդամներին հանձնեցին մրցանակներ: 
1-ին տեղը զբաղեցրած թիմը «Ալպինա» հանգստյան տան կողմից ստացավ նաև եռօրյա հանգստի ուղեգիր դեպի Ծաղկաձոր: 
Բանավեճի 2014 թվականի մրցաշարը կմեկնարկի փետրվար ամսին: 

Ծրագիրն իրականացվում է «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության և Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի համագործակցությամբ:Изображение